ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Հայոց ցեղասպանության հարցում Ռոհանին չպետք է խուսափի իրերն իրենց անունով կոչելուց
«Իրանահայ համայնքն ակնկալում է, որ Իրանի Մեջլիսն ու կառավարությունը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Հայազգի պատգամավորը Մեջլիսում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնավորապես նշել է. «Կառավարությանը, հատկապես նախագահ Ռոհանիին կոչ ենք անում իրական երևույթները կոչել իրենց անունով, այդ կերպ հնարավոր կլինի նաև աջակցել տարածաշրջանի անվտանգության հաստատմանը»:
Շարունակելով խոսքը՝ Ռոբերը Բեգլարյանը հավելել է. «Եթե հայերի և ասորիների ցեղասպանությունը դատապարտվեր և այն իրականացնողները պատժվեին, ապա այսօր աշխարհն ավելի լավը կլիներ, և Ռուանդայի, Բոսնիայի, Պաղեստինի, Դարֆուրի և Գազայի ցեղասպանությունների ականատեսը չէինք լինի»:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Իրանական կայք. Օսմանյան թուրքերը բացի հայերից՝ կոտորել են նաև իրանցի ազարիներին
Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը
ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորն Իրանի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան