Ֆլամանդական խորհրդարանը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել
Ֆլամանդրիայի խորհրդարանը երեկ բանաձև է ընդունել, որով դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն:
Նշենք, որ Ֆլամանդրիան հանդիսանում է Բելգիայի երեք ինքնավար վարչատարածքային միավորներիրց մեկը: Ինքնավարության խորհրդարանը որոշումն ընդունել է գրեթե միաձայն:
Հիշեցնենք, որ Բելգիան պաշտոնապես Հայոց Ցեղասապանությունը ճանաչել է դեռևս 1998թ-ին, իսկ ֆլամանդական խորհրդարանի որոշումը պայմանավորված է օրեր առաջ Եվրոպական Խորհրդարանի կողմից Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարությամբ: