Սենատոր Մակ-Քեյն. Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համար Իրանն ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետությունը»
«Մերձավոր Արևելքն անցել է Իրանի վերահսկողության տակ»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակ-Քեյնը:
Տեղեկատվության համաձայն` Մակ-Քեյնը ամերիկյան «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների հարցում Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «ԱՄՆ-ի` տարածաշրջանային հակամարտությունների մեջ ներքաշվելուց խուսափելու հետևանքով Իրանը կարողացել է արաբական չորս երկրի` Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Եմենի, մայրաքաղաքների հանդեպ վերահսկողություն սահմանել»:
Շարունակելով խոսքը` ամերիկացի սենատորը հավելել է. «Խնդիրն այն է, որ մեր դաշնակիցները` Թուրքիան և Սաուդյան Արաբիան, Իրանի սպառնալիքն ավելի վտանգավոր են գնահատում, քան «Իսլամական պետությանը»: Ցավոք, նախագահ Օբաման ներկայում կենտրոնացել է «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, այն դեպքում, երբ Իրանը Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և Եմենում մեծացնում է իր ազդեցությունը»:
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը նախօրեին Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Իրանն իր ողջ կարողությամբ կանգնած է Իրաքի ժողովրդի կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում