Դեսպան Թումանյան. Հայաստանը ցանկանում է Իրանին կապել Եվրասիական տնտեսական միությանը
«Հայաստանը ցանկանում է Իրանին կապել Եվրասիական տնտեսական միությանը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ւրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Դեսպան Թումանյանը, անդրադառնալով հայ-իրանական երկկողմ նախագծերի իրականացման ընթացքին, նշել է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու՝ Վրաստանի սահմանից մինչև Մեղրի ընկած հատվածի շինարարությունն ընթացքի մեջ է: Դեսպանի խոսքով՝ նախատեսվում է Իրանի և Հայաստանի սահմանին կառուցել մեծ տերմինալ, որի շահագործումը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:
Հայաստանում Իրանի դեսպանը, անդրադառնալով Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցության հեռանկարներին և այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի ունեցած դերը, նշել է. «Հայաստանը ցանկանում է Իրանին կապել Եվրասիական տնտեսական միությանը. ԵԱՏՄ-ի անդամ երկրները ևս հակված են ընդլայնել իրենց համագործակցությունն Իրանի հետ»:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ունեցած ելույթի ընթացքում հայտարարել էր, որ անհրաժեշտ է շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով:
Նախագահը շեշտել էր, որ անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը ԵԱՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը:
Թեմային առնչվող մեկնաբանություն՝
Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին. իրանագետի դիտարկումները