Իրանցի գիտնականի պատասխանն Ադրբեջանի զեղծարարություններին
«Ադրբեջանում կան քաղաքականացված պատմաբանների խմբեր, որոնք զբաղված են ինքնության ստեղծման գործով»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Թավրիզի համալսարանի Ադրբեջանագիտության կենտրոնի ղեկավար, դոկտոր Ահմադ Ֆարշբաֆիանը:
Իրանցի գիտնականը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատմությունը պետական մակարդակով կեղծելու և իրանական մշակութային արժեքներն ու պատմական դեմքերին յուրացնելու քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Ադրբեջանում պատմաբանների մի խումբ կա, որն ամբողջովին քաղաքականացված է և պատմությանը նայում է քաղաքական հայացքով: Նրանք փորձում են Ադրբեջանի համար ինքնություն կերտել և այդ ինքնության ստեղծման գործընթացը համարում են որպես ազդեցիկ և արդյունավետ գործիք»:
Ահմադ Ֆարշբաֆիանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեղինակած «Նադիր շահ Աֆշար, դիվանագիտական զրույցներ» վերնագրով գրքին, նշել է. «Երբ ուսումնասիրում ենք Ռամիզ Մեհդիևի անցած ուղին, ապա նրա կողմից իրականացված քայլերն ամենևին էլ զարմանք չեն հարուցում, քանի որ, վերջինս, լինելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ինքնության կերտման նպատակ ունի, ուստի սրանից ավել բան Մեհդիևից պետք չէր սպասել»:
«Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ, երբ մենք ուսումնասիրում ենք «Վիկիպեդիայի» ադրբեջաներեն բաժինը, ապա այնտեղ ևս նշվում է, որ Նադիր շահը պատկանում է Իրանին: Այդ կայքը իրանական չէ, և նրա վրա մենք որևէ ազդեցություն չունենք, այնպես որ, ուսումնասիրության արդյունքում չեք գտնի գեթ մեկ հոդված, որը կասկածի տակ կդնի Նադիր շահի՝ իրանական լինելու փաստը»,-հավելել է Թավրիզի համալսարանի Ադրբեջանագիտության կենտրոնի ղեկավարը:
Թեմային առնչվող նախորդ հրապարակումները՝
Իրանական կայք. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խեղաթյուրել պատմությունը
Իրանցի փորձագետ. Ո՛չ շահ Իսմայիլը, ո՛չ Նադեր շահը և ո՛չ էլ Նիզամի Գյանջավին երբե՛ք չեն կարող Ադրբեջանին պատկանել
Ադրբեջանում Իրանի դեսպանը Մեհդիևի գիրքը դեռ չի կարդացել, սակայն Նադիր շահին համարում է իրանական շահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան