Բան Կի-Մուն. ԼՂ պատերազմը ավերիչ կլինի ոչ միայն 2 երկրների, այլ ողջ տարածաշրջանի համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ունեցած ելույթից հետո նրան հարցեր են ուղղել ԵԽԽՎ պատգամավորները։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը Ադրբեջանցի պատգամավոր Սևինջ Ֆաթալիևան Բան Կի-Մունին հարց է ուղղել կապված «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավման, 1մլն փախստականների, Հայաստանի կողմից ՄԱԿ-ի բանաձևեր չկատարման վերաբերյալ»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի պատասխան ասաց, որ մտահոգված է գրեթե ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներով, երբեմն ճակատագրական ելքերով, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։
«Ես նաև անհանգստացած եմ վտանգավոր հռետորաբանությամբ բոլոր կողմերից, որն առավել է սրում լարվածությունը երկրների միջև։ Ես կոչ եմ անում կողմերին՝ գտնել խաղաղ լուծումներ։ Ցանկացած ռազմական առճակատում կլինի ավերիչ ոչ միայն 2 երկրների համար, այլ ողջ տարածաշրջանի։ Գիտեմ, որ հարցով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և, հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կխրախուսեն կողմերին և կներգրավեն նրանց առավել առարկայական բանակցություններում՝ գտնելու խնդրի կարգավորման համար կայուն լուծում»,-ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նախորդող հրապարակում`
Բան Կի-Մուն. Միգրանտները վտանգում են իրենց կյանքը՝ փնտրելով առավել լավ հնարավորություն