Բաղրամյան փողոցում կատարվածի հետքերով ԱԺ նախագահի մոտ քննարկում կկայանա (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ նախագահին առաջարկեց քննարկել Բաղրամյան փողոցում այսօր լուսադեմին ոստիկանական ուժերի կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնության դեպքը:
Ի պատասխան, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ընդմիջմանը ոչ միայն խմբակցության ղեկավարներին, այլ նաև նրանց, ովքեր կատարվածի վերաբերյալ ասելիք ունեն, հրավիրում եմ ինձ մոտ քննարկման»:
Նշենք, որ հունիսի 22-ին ժամը 19:00-ին լրացավ էլէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները, որոնք մինչ այդ հայտարարում էին, թե անօրինական է հավաքը, փակել էին փողոցը, իսկ ցուցարարներն էլ ոստիկանական պատի դեմ ոչինչ չկարողացան անել և որոշեցին նստել փողոցի մեջտեղը:
Լուսադեմին, սակայն, ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործի դրեց և բռնի ուժ կիրառեց փողոցում նստած երիտասարդների նկատմամբ և ըստ տարբեր տեղեկությունների, շուրջ 200 մարդ, այդ թվում` լրագրողներ, տեղափոխվել են ոստիկանության տարբեր շրջանների բաժիններ:
Հարակից հրապարակում`
ՀԱԿ-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան