Է. Շարմազանովը կարևորեց Պարագվայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը
«Ցեղասպանության երևույթը չունի վաղեմության ժամկետ, ինչն էլ այսօր Պարագվայի սենատն ամրագրեց իր բանաձևով»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը:
Նա կարևորեց այսօր Պարագվայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը, շնորհակալություն հայտնեց Պարագվայի սենատի գործընկերներին՝ բանաձև ընդունելու համար:
Է. Շարմազանովը տեղեկացրեց, որ «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստում ամփոփվել են Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքները, անդրադարձ է եղել քարոզարշավին, շտաբերի աշխատանքներին: