Բեգլարյանը, Քուշկյանը և ԴԱՀԿ-ի Միհրանը` «բուտիկների» ետևում
Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության ետեւում, ըստ «Հրապարակի», կանգնած են Գագիկ Բեգլարյանի եղբայրը, որին էր պատկանում Աբովյան փողոցի վրա «Մանգո» խանութի դիմաց գտնվող քարե խանութների շարքը: Դրանց հարևանությամբ` այգու ծայրամասի տարածքը Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրամադրել կապի և տրանսպորտի նախկին նախարար էդուարդ Մադաթյանին` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկին հարակից կառույցների փոխարեն: Ընդ որում, Մադաթյանը, թերթի տեղեկություններով, հրաժարվում է այս գործարքից, քանի որ այն համարժեք չի համարում իր ունեցածին:
Այգու մյուս ծայրը` Կողբացի փողոցին հարակից մասը, տնօրինում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հաջորդ կտորը, ըստ թերթի տեղեկությունների, գտնվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի տիրապետության տակ: «Անշուշտ, տարածքների վարձակալները փաստաթղթերում հիշատակված անձինք չեն, և եթե վաղը հերքման տեքստեր տարածեն, խորհուրդ կտանք չզարմանալ»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա