Շինությունը, որտեղից գտել են զենքերը, պատկանում է դաշնակցականի
Շինությունը, որտեղ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, պատկանում է դաշնակցականի: Panorama.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց նաև ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը:
«Արշավիր Կարապետյանը ՀՅԴ անդամ է: Կռված տղա է: Ինչ ասեմ, զենք զինամթերքի հետ ինքը կապ չունի, բայց ամեն դեպքում թող նախաքննությունը ցույց տա, ես տեսակետ, կարծիք չհայտնեմ: Ես ենթադրում եմ, որ կապ չունի»,-ասաց Ս. Սեյրանյանը:
Հարցին, թե այդ զենք զինամթերքի հետ որևէ կապ ունի ՀՅԴ-ն, Ս. Սեյրանյանն արձագանքեց. «Եթե ասում եմ էդ տղեն կապ չունի, ոնց կարող է կուսակցությունը կապ ունենալ»:
Հիշեցնենք, որ երեկ խուզարկություն է կատարվել Արշավիր Կ.-ին պատկանող Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղ հայտնաբերվել է 12 АК տեսակի առանց պահունակի ինքնաձիգ, 1 СВД տեսակի հրացան, 6 ձեռքի գնդացիրներ, 4 հատ հաստոցային գնդացիրներ, 5 նռնականետեր, 3 հատ հակատանկային նռնականետի հրթիռներ, գնդացիրների տարր, 11 հատ հակատանկային ականներ, մետաղյա տուփ, որի մեջ տեղադրված է եղել 73 կապսուլ-կետոնատոր, 7 հատ պայթուցիկ, հակատանկային նռնակ, 50 հատ S1 տեսակի նռնակներ առանց պայթուցիչի, 62 հատ տրոտիլային զանգվածներ, 19 փամփուշտների շղթաներ, 2 կիսաբաց մետաղյա տուփեր, որոնցից մեկում կային 20, մյուսում`28 տուփ 5.45 տրամաչափի փամփուշտ, պայթուցիչներ, դատարկ փամփուշտատուփեր և այլ տեսակի զենք ու զինամթերք:
Հարուցվել է քրեական գործ:
Նախորդող հրապարակում`
Տրոտիլային զանգվածներ, փափմուշտների շղթաներ, մարդու պատկերով թիրախներ. Երևանում զինանոց է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան