Տրոտիլային զանգվածներ, փափմուշտների շղթաներ, մարդու պատկերով թիրախներ. Երևանում զինանոց է հայտնաբերվել
Հայաստանի ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ ծառայողները նախօրեին երեկոյան Երևանում մեծաթիվ բազմատեսակ զենք ու զինամթերք են հայտնաբերել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Տեղեկացանք, որ խուզարկություն է կատարվել Արշավիր Կ.-ին պատկանող Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղ հայտնաբերվել է 12 АК տեսակի առանց պահունակի ինքնաձիգ, 1 СВД տեսակի հրացան, 6 ձեռքի գնդացիրներ, 4 հատ հաստոցային գնդացիրներ, 5 նռնականետեր, 3 հատ հակատանկային նռնականետի հրթիռներ, գնդացիրների տարր, 11 հատ հակատանկային ականներ, մետաղյա տուփ, որի մեջ տեղադրված է եղել 73 կապսուլ-կետոնատոր, 7 հատ պայթուցիկ, հակատանկային նռնակ, 50 հատ S1 տեսակի նռնակներ առանց պայթուցիչի, 62 հատ տրոտիլային զանգվածներ, 19 փամփուշտների շղթաներ, 2 կիսաբաց մետաղյա տուփեր, որոնցից մեկում կային 20, մյուսում`28 տուփ 5.45 տրամաչափի փամփուշտ, պայթուցիչներ, դատարկ փամփուշտատուփեր և այլ տեսակի զենք ու զինամփերք:
Հայտնաբերվածի մեջ եղել են նաև մարդու պատկերով 6-10 թվանշաններով թիրախային պատկերներ:
Panorama.am-ին ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան