Դատարանը որոշել է. 10 օրյա ժամկետում ապամոնտաժել տեղադրված տաղավարները
Մաշտոցի պուրակում ձևավորված «Քաղաքացիական արդար և անկախ դատարանը» հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հրապարակային դատական նիստում քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն», «Թռչկան» քաղաքացիական և այլ նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի`
- Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում տեղադրված առևտրային կրպակներն ապամոնտաժելու,
- Մաշտոցի պուրակը Երևանի Գլխավոր հատակագծին և Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծին համապատասխան բարեկարգելու վերաբերյալ:
Հանրային երդվյալ ատենակալները վճռում ասվում է. «17.03.2012 թվականին հրապարակային նիստում «Քաղաքացիական անկախ և արդար դատարանի» եզրակացության հիման վրա հանրային երդվյալ ատենակալները քվեարկությամբ վճիռ կայացրեցին Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել 10 օրյա ժամկետում ապամոնտաժելու տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել և օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան:
Երդվյալ ատենակալների կողմից կայացված վճիռը վերջնական է և օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Վճռի իրականացման ապահովումը դնել քաղաքացիական հասարակության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա