Ի.Տոնոյան. «Քուշկյանը ԲՀԿ-ն չի լքել»

18:10 15/06/2012 » Քաղաքական

Ի.Տոնոյան. «Քուշկյանը ԲՀԿ-ն չի լքել»

«Հարություն Քուշկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նաև այն իրական չէ այն, որ նա շարունակելու է պաշտոնավարել որպես Առողջապահության նախարար»,- Panorama.am-ին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե առողջապահության նախարարի պաշտոնակատար Հարություն Քուշկյանը դուրս է եկել ԲՀԿ-ից և պահպանելու է ըստ այդմ իր պորտֆելը:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ Panorama.am-ին տեղեկացրել էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր երեկոյան կայանալու են ՀՀԿ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստերը, որից հետո կհրապարակվի կառավարության կազմը:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց