Ռոսել. «Ռոնալդուն չի մտնում աշխարհի լավագույն 10 ֆուտբոլիստների ցուցակում»

19:12 19/06/2012 » Սպորտ

Ռոսել. «Ռոնալդուն չի մտնում աշխարհի լավագույն 10 ֆուտբոլիստների ցուցակում»

«Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսելն ի պատասխան երկրպագուների այն հայտարարության, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, պատասխանել է շատ օրիգինալ ձևով:

«Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ: Նա նույնիսկ համար 2-րդը չէ: Ռոնալդուն չի մտնում նաև աշխարհի լավագույն 10 ֆուտբոլիստների ցուցակում, քանի որ ամենալավ 11 ֆուտբոլիստները հանդես են գալիս «Բարսելոնում»,- ասել է Ռոսելը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց