Պարագվայի խորհդրարանը նախագահին պաշտոնանկ է հայտարարել

20:23 23/06/2012 » Քաղաքական

Պարագվայի խորհդրարանը նախագահին պաշտոնանկ է հայտարարել

Այսօր կեսգիշերին Պարագվայի խորհդրարանի վերին պալատը` Սենատը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել նախագահ Ֆերնանդո Լուգոյին պաշտոնանկ անելու մասին: Երեկ նման որոշում կայացրել էր նաև Ստորին պալատը:

Ինչպես տեղեկացնում է «Эхо Москвы» ռուսական ռադիոկայանը` հղում անելով պարագվայական լրատվամիջոցներին, Ֆերնանդո Լուգոն արդեն հայտարարել է պաշտոնից հեռացման մասին: Միաժամանակ, ըստ « Известия» թերթի կայքի, 61-ամյա Լուգոն նաև քննադատել է խորհրդարանակաների որոշումը` նշելով, որ նման արագացված գործընթացը խոսում է պետական հեղաշրջման մասին: Նա հայտարարել է, թե իմպիչմենտի գործընթացում խախտումներ են եղել, և պատրաստ է ընդունել դատարանի որոշումը և իր կողմնակիցներին հանգստության կոչ է արել:

Ասունսիոնից ստացված տեղեկություններն արդեն ալեկոծել են Հարավային Ամերիկան. Բոլիվիան, Էկվադորը, Արգենտինան և Վենեսուէլան արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում Պարագվայի նոր կառավարությունը, որը գլխավորում է փոխնախագահ, Լուգոյի քաղաքական հակառակորդ Ֆեդերիկո Ֆրանկոն: Բրազիլիան , իր հերթին, առաջարկել է Պարագվայը դուրս հանել տարածաշրջանային բոլոր կազմակերպություններից:

Ըստ Правда.Ру – ի` Պարագվայի նոր ղեկավար Ֆեդերիկո Ֆրանկոն արդեն նշանակել է նոր արտգործնախարարին և հանձնարարել է նրան` համապատասխան բացատրական աշխատանքներ վարել հարևան երկրիների հետ:

Հիշեցնենք, որ իմպիչմենտի գործընթացը մեկնարկել էր անցած շաբաթ, երբ ոստիկանության ուժերի և գյուղացիական ապստամբության մասնակիցների միջև բախումների արդյունքում զոհվել էր 17 մարդ, 80-ից ավելի վիրավորվել:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց