Վարշավան Մինսկին բողոքի նոտա է հղել

20:21 23/06/2012 » Քաղաքական

Վարշավան Մինսկին բողոքի նոտա է հղել

Լեհաստանի արտգործնախարարությունը Վարշավայում Բելառուսի դեսպանին` բողոքի նոտա է հանձնել` բելառուսական Գրոդնո քաղաքում լեհ լրագրող Անժեյ Պոչոբուտի ձերբակալման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն` մեջբերելով «Газета Выборча» - ն, որտեղ աշխատում է լեհ լրագրողը, նոտան հանձնվել է երեկ երեկոյան, երբ դեսպանից պահանջել են ներականալ ԱԳՆ:

Նոտայում նախարարությունը բելառուսական իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Պոչոբուտին և նշում, որ լրագրողի ձերբակալությունը բացասական կանդրադառնա Բելառուսի և Եվրամիության հարաբերությունների վրա:

Անժեյ Պոչոբուտը ձերբակալվել էր Գրոդնոյում հունիսի 21-ին: Ըստ բելառուսական լրատվամիջոցների, լրագրողին կասկածում են Բելառուսի նախագահի հասցեին զրպարտանքի հրապարակման մեջ: Պոչոբուտին ձերբակալել են նրա տանը, խուզարկելով անձնական իրերը: Երբ լրագրողը հրաժարվել է պատասխանել ոստիկանների հարցերին, նրան կալանքի տակ են վերցրել:

Ի պաշտպանություն Պոչոբուտի արդեն արտահայտվել են Լեհաստանի նախագահ Բրոնիդլավ Կոմորովսկին և վարչապետ Դոնալդ Տուսկը: Վերջինս խոստացել է, որ Լեհաստանը կգործադրի բոլոր ջանքերը` լրագրողի ազատելու ուղղությամբ:

Պոչոբուտի ձերբակալման պատճառ է դարձել «Хартия'97» և «Белорусский партизан» պարբերականներում վերջինիս քննադատական հոդվածը` Մինսկի մետրոյում անցած տարի տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: 2011 թվականի հուլիսին Պոչոբուտն արդեն դատապարտվել էր Լուկաշենկոյին «դիկտատոր» բառով որակավորելու համար երեք տարվա ազատազրկման: Դատարանը գտել է, որ լրագրողը զրպարտել է Բելառուսի նախագահին:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց