Տեղի է ունեցել «Ազարբայջանը թուրք չէ, թյուրքախոս է» գրքի շնորհանդեսը
Տեղի է ունեցել «Ազարբայջանը թուրք չէ, թյուրքախոս է» Քիամեհր Ֆիրուզիի հեղինակած գրքի շնորհանդեսը:
Այդ մասին հաղորդում է իրանական «պանիրանիստ.օրգ» կայքը:
Տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշվում է. «Պանթյուրքիստական անջատողական ուժերը փորձում են էթնիկական և լեզվական առումով Ազարբայջանն իրանական քաղաքակրթությունից անջատ ներկայացնել, այն դեպքում, որ Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է կազմում: Ազարբայջանի բնակչությունն արիացիներ են, ովքեր խոսում են պարսից լեզվի ազարի բարբառով: Միայն սելջուկ-թուրքերի արշավանքից հետո է, որ այդ տարածքներում տարածում է գտել թյուրքերեն լեզուն»: