Իստրայում դաժանաբար բռնաբարված ու սպանված աղջիկների հավանական սպանողը Վադիմ Գրիգորյանն է

17:40 27/07/2012 » Հասարակություն

Իստրայում դաժանաբար բռնաբարված ու սպանված աղջիկների հավանական սպանողը Վադիմ Գրիգորյանն է

Հուլիսի 13-ին Մերձմոսկովյան Իստրա շրջանում դաժանաբար բռնաբարվել ու սպանվել էին 20-ամյա Մարգարիտա Յուրկուսն ու Օլգա Կրյաժևան. այս դաժան հանցագործությունը հասարակության շրջանում լայն հնչեղություն ստացավ և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում իրավապահները բերման են ենթարկել երկու կասկածյալների: Ընդ որում նրանցից մեկը Մոլդավիայից է, ազգությամբ հայ:

Վադիմ Գրիգորյանին սպանություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել ավելի վաղ, և նա արդեն տվել է խոստովանական ցուցմունք: Վադիմի խոսքերով, աղջիկները իրենք են իրենց կամքով նստել նրա մեքենան, ինչից հետո ինքն ու հանցակից ընկերը նրանց տարել են անտառ, բռնաբարել ու դաժանաբար սպանել: Աղջիկների մարմինները հայտնաբերվել էին երկու օր անց:

«Լայֆնյուզ. ռու»-ն գրում է, որ երկրորդ կասկածյալին, ով այս պահին գործով դեռ որպես վկա է անցնում, բերման են ենթարկել նախօրեին: Նա 28-ամյա մերձմոսկովյան անհատ ձեռներեց Էդուարդ Ռանետան է:

Հանցագործների պատմածով իրավապահները տեղեկացել են, թե ինչ է կատարվել հուլիսի 13-ի գիշերը նախկին պիոներ ճամբարի տարածքում, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել էին 20-ամյա աղջիկների այլանդակված մարմինները:

Պարզվել է, որ աղջիկները ուշացել են Հիմկի ուղևորվող վերջին գնացքից և որոշել են տուն հասնել այդ կողմ ուղևորվող ավտոմեքենաներից մեկով: Դժբախտաբար, նրանք նստել են Վադիմ Գրիգորյանի արծաթագույն ավտոմեքենան, որում եղել է նաև Էդուարդը:

Երբ մեքենան հասել է նախկին ճամբարին, Վադիմը որոշել է ճանապարհից շեղվել ու քշել դեպի անտառ: Աղջիկների անհանգիստ հարցադրումներին նա պատասխանել է, թե այդպիսով ուզում է շրջանցի խցանումը, սակայն, երբ հասել են անտառի մոտ և ճանապարհից բավականաչափ հեռու են եղել, կասկածյալը աղջիկներից մեկին մազերից քարշ տալով դուրս է հանել : Փորձել է բռնաբարել , սակայն աղջիկը համառ դիմադրություն է ցույց տվել և կասկածյալը նրան խեղդել է:

Դրանից հետո արդեն երկուսով հանցագործները նախ բռնաբարել, իսկ այնուհետև դաժանաբար սպանել են երկրորդ աղջկան: Նշվում է, որ հանցագործները աղջիկներին խեղդել են ոչ թե ձեռքով, կամ ոտքով, այլ ինչ-որ առարկայի  օգնությամբ:

Իրավապահները այս պահին աշխատում են երկու կասկածյալների հետ, ընդ որում` Գրիգորյանը անընդհատ փոխում է իր ցուցմունքները, մինչդեռ Ռանետան համաձայնել է համագործակցել նախաքննության հետ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց