Հայաստանի նախագահի նոր թեկնածու է հայտնվել

12:35 02/08/2012 » Հասարակություն

Հայաստանի նախագահի նոր թեկնածու է հայտնվել

2013-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններում բացի մեզ ծանոթ դեմքերից, թեկնածու է ցանկանում առաջադրվել «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր, ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը:

«Ծնվել եմ խաղողաղագործ մոր և տրակտորիստ հոր բազմազավակ ընտանիքում: Մեկ մեծ սենյակ, յոթ երեխա, ազատ մանկություն, անհագ ուսում: Միանգամից համալսարան, այն էլ մանկավարժական, ավելին` պատմաբան»,- այսլօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ինքն իրեն այսպես ներկայացրեց պարոն Սարգսյանը:

Գիտե արդեն` ինչ է անելու նախագահ ընտրվելուն պես. Ազատամարտիկների մասին օրենք է ընդունելու, իսկ Հայաստանի Սահմանադրությունն էլ պետք է հիմնվի Շահամիր Շահամիրյանի «Հայոց տան» վրա, որը, նրա խոսքով, ավելի է համապատասխանում մեր իրականությանը:

Նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցին նա համարում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Լրագրողի հարցին, ինչպես է նման պոետիկ խառնվածքով մարդը իրեն պատկերացնում նախագահի պաշտոնում, հակադարձեց, թե ինչու են միանգամից իրեն նախագահի պաշտոնում պատկերացնում: «Կգա ժամանակ, բաց քարտով կդնեմ սեղանին ամեն ինչ»,-հավելեց նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց