Ա. Աղաբաբյանն անձամբ կմիջամտի, որ Հայրապետյանը մանդատազուրկ չդառնա (տեսանյութ)

23:02 08/08/2012 » Հարցազրույցներ

Ա. Աղաբաբյանն անձամբ կմիջամտի, որ Հայրապետյանը մանդատազուրկ չդառնա (տեսանյութ)



ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) համոզված է, որ Ռուբեն Հայրապետյանը իսկապես վայր կդնի իր պատգամավորական մանդատը, սակայն վստահ չէ, որ ԱԺ-ն կհաստատի այդ որոշումը: Այս մասին նա ասել է Panorama.am-ին տված հարցազրույցում:

Աշոտ Աղաբաբյանը դեմ է ՀՀԿ-ական գործընկերոջ` մանդատից հրաժարվելու որոշմանը, ավելին` նա պատրաստվում է դեմ քվեարկել և նույնիսկ անձամբ միջամտել, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը մանդատազուրկ չդառնա:

«Սեպտեմբերին ԱԺ առաջին նստաշրջանում անձամբ ես առաջարկություն եմ անելու ԱԺ-ին, որ Ռ. Հայրապետյանը մանդատը վայր չդնի, մինչև քննությունը հանգամանքները չպարզի: Եվ սա ժեստ է ոչ թե իմ Հանրապետական գործընկերոջ, այլ մի մարդու հանդեպ, ով ստեղծել է և ստեղծում է հազարավոր աշխատատեղեր: Ես դրանով ոչ թե խնայում եմ իրեն, այլ պարզապես ուզում եմ, որ ամեն ինչ արդարացի լինի: Եթե քննությունը պարզի, որ նա մեղավոր է, խնդրեմ, թող պատժվի: Եթե նա տվել է նման հանձնարարություն, ուրեմն հանցագործ է, կպատժվի, բայց փաստ է, որ նա միջադեպի ժամանակ տեղում չի եղել»,- ասել է Ա. Աղաբաբյանը:

Տարածված այն կարծիքը, թե Ռ. Հայրապետյանն, այնուամենայնիվ, մանդատից չի հրաժարվի, իսկ եթե անգամ հրաժարվի էլ, ապա անպայման նորից կվերառաջադրվի նույն` թիվ 1 ընտրատարածքում, բանախոսը ռոմանտիկայի ժանրից է համարում, սակայն վստահ է` Ռուբեն Հայրապետյանից հետո ՀՀԿ-ն Ավանում պարտադիր պիտի առաջադրի իր թեկնածուն, քանի որ վերջին տարիներին այս համայնքն ապացուցել է, որ ՀՀԿ-ն այս ընտրատարածքում ակնհայտորեն առաջատարն է:

«Հարսնաքարի» միջադեպին հետևած հասարակական հնչեղությունը Հանրապետական պատգամավորը իմիտացիա է համարում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց