Արագածոտնի մարզպետի եղբայրը՝ պատգամավորի մասին. «Գլուխդ առ փախի Թալինից, այ չափառի տակի հոգնած դդում»

09:44 09/08/2012 » Օրվա մամուլ

Արագածոտնի մարզպետի եղբայրը՝ պատգամավորի մասին. «Գլուխդ առ փախի Թալինից, այ չափառի տակի հոգնած դդում»

Թալինի քաղաքապետարանի ընտրությունների շրջանում լուրջ հակամարտություն է սկսվել Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ու վերջինիս եղբոր միջև: Պատճառն այն է, որ ՀՀԿ-ի որոշմամբ, նաև Արագածոտնի մարզպետի աջակցությամբ թիվ 15 ընտրատարածքից պատգամավոր դարձավ Մնացական Մնացականյանը, ինչի պատճառով էլ չառաջադրվեց Սարգիս Սահակյանի եղբայր Նարիր Սահակյանը: Կուսակցությունը որոշեց մանդատ տալ Մնացին, Սահակյան եղբայրներն էլ նրա օգտին աշխատեցին: Եվ ահա, պարզվում է՝ Մնացական Մնացականյանն իր կուսակիցների արածը ոչ միայն չի գնահատել, այլև կուսակցությունից դուրս «խաղեր է տվել» Թալինի քաղաքապետի ընտրություններում՝ սատարելով անկուսակցական Վորոշ Խաչատրյանի՝ իր նախկին տեղակալի թեկնածությունը: Չնայած Վորոշը չի ընտրվել, այլ՝ ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը, սակայն դրանից ոչ միայն իրավիճակը չի մեղմվել, այլև ավելի է սրվել: Թե ինչից է սկսվել հակառակորդների միջև «փոխհրաձգությունը», «Հրապարակը» փորձել է պարզել Արագածոտնի մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանից: Վերջինս, չնայած ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, ղեկավարում է «Հայդուկ» հասարակական կազմակերպությունը, սակայն ակտիվ դերակատարում ունի ընտրություններում:

Արագածոտի մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը թերթի հետ զրույցում խոսելով Մնացական Մնացականյանի մասին՝ մասնավորապես ասել է. «Ափսոս ՀՀԿ-ում չկա էլեկտրական աթոռ, որ Մնացի նման դավաճաններին չորացնեն էլեկտրական աթոռին... Մնաց, մի մոռացիր, որ դու ի սկզբանե դատապարտված ես կզած մնալու: Լավ տղա ես, թասիբ ունես՝ մանդատդ ցած քցի ու գլուխդ առ-փախի Թալինից, այ չափառի տակի հոգնած դդում: Մնաց, ես կարգուկանոն սիրող տղա եմ, նենց չանես, որ մուրը քսեմ երեսիս ու քեզ կանչեմ անդին, ու նենց տփոց ուտես, որ ականջներդ ուռի: Այ բջիջ, եթե շատ ուզես ՝ կզանգես, կհանդիպենք, միայն էն պայմանով, որ մեզնից մեկը հետ գա: Ձեռքով-ոտքով կամ զենքով՝ սպասում եմ զանգիդ: Ինքն իրեն լավ տղու տեղ ա դրել, բայց ես օրենքից դուրս կարամ իրան պատժեմ լափառոշության համար, ես չեմ գնալու դատարան բողոքեմ: Մնաց, էս ամեն ինչը որ ասում եմ, քո լափառոշ բերանի արդյունքն ա, հազարավոր քո նմանները մեզնից տփոց ուտելով են ճանաչվել»:

Հարցին, թե՝ հպարտանու՞մ եք, որ մարդկանց ծեծում եք, Սահակյանը պատասխանել է. «Չէ, ուղղակի լափառոշները մեզանից տփոց ուտելով՝ մեծ ճանաչում են ձեռք բերել… Մնացը պետք ա շատ լավ իմանա, որ հաղթողներին չեն դատում, ուզում ես հետևդ ճղի, էդ պարտվածի պիտակը վզիդ խփած ա, ու հետդ տանելու ես մինչև գերեզման... Մենք իրան բերեցինք-սարքեցինք դեպուտատ, երկու ամիս հետո եկանք՝ իրա քաղաքում ոչնչացրինք իրան, որ լրիվ զրո ա, եթե դեպուտատ ա դառե՝ բլագադարյա Սահակյան եղբայրների: Մի հատ մտեք գյուղերը, տեսեք ոնց ա դեպուտատ դառե, կասեն՝ Սահակյան եղբայրները մանդատը վերցրին-դրին իրա գրպանը»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց