6-րդ վարչություն աշխատակիցները կաշառք վերցնելու համար ձերբակալել են ՍԱՊԾ մի քանի աշխատակիցների

09:34 09/08/2012 » Օրվա մամուլ

6-րդ վարչություն աշխատակիցները կաշառք վերցնելու համար ձերբակալել են ՍԱՊԾ մի քանի աշխատակիցների

Ըստ «Ժողովրդի» տեղեկությունների` ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու համար ձերբակալել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի քանի աշխատակիցների:

Համաձայն լուրերի`«6»-րդ վարչությունը պարզել է, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երևանի մի շարք հացի և խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել:

Տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից`հայտնելով, որ ՍԱՊԾ ղեկավարը նախկինում Գրիշա Բաղյանն էր, այժմ` ԿԸՀ նախկին աշխատակից Աբրահամ Բախչագուլյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց