Իրանական կայք. Արդյո ՞ք Ադրբեջանի տարածքից Իրանի վրա ռազմական հարձակում կլինի
Արդյո ՞ք Ադրբեջանի տարածքից Իրանի վրա ռազմական հարձակում կլինի. հարց է բարձրացրել իրանական «իրդիփլամասի.իռ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Հոդվածի հեղինակը, հղում անելով «Գլոբալ Փոսթ» պարբերականին, նշում է, որ ամերիկյան ներկա և նախկին հետախույզների հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանն Իրանի թյուրքալեզու բնակչության խնդիրները շահարկելու և Իրանի միջուկային ծրագրին հարված հասցնելու հարցում իր աջակցությունն է ցուցաբերում Իսրայելին:
Անդրադառնալով վերջին տարիներին իրանցի գիտնականների նկատմամբ կատարված մահափորձերին և սպանություններին՝ հոդվածագիրը մասնավորապես նշում է. «Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ունեցած լարված հարաբերությունների պայմաններում միջուկային ոլորտի իրանցի մի շարք գիտնականների նկատմամբ մահափորձեր կատարվեցին, ինչպես նաև Իրանի միջուկային հաստատությունները ենթարկվեցին կիբերհարձակման: Իրանի իշխանությունները դրանց մեջ մեղադրեցին Իսրայելի հատուկ ծառայություններին, սակայն վերջերս իրանցի պաշտոնյաները եկել են այն եզրակացության, որ վերոնշյալ բոլոր այդ գործողությունները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ»:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությանը, գրում է. «Ադրբեջանի և Իսրայելի միջև ընթացիկ տարվա սկզբին 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի վաճառքի շուրջ (անօդաչու ինքնաթիռներ) ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Իրանում կարծում են, որ Իսրայելն Իրանի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունների դեպքում ռազմական ինքնաթիռները վառելիքով լիցքավորելու համար կօգտագործի Ադրբեջանի տարածքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան