Այսօր աճուրդի կհանվի ՀՀ ԱԳՆ շենքը
Այսօր տեղի կունենա Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքը: 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը կվաճառվի աճուրդով: Աճուրդը կկայանա ժամը 12:30-ին, Աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ում, որը գտնվում է Դ. Անհաղթ 23 հասցեում:
Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի` աճուրդի մեկնարկային գինը՝ 51 մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:
ՊԳՎ-ի փոխանցմամբ, եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը կկնքվի մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին: Նշենք, որ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
Կառավարական թիվ 2 շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունները:
Նախորդող` Մարտի 5-ին տեղի կունենա ԱԳՆ շենքի աճուրդը
«Կին առաջնորդ» ֆորում. Պահանջում ենք չեղյալ հայտարարել ԱԳՆ շենքի աճուրդի ամոթաբեր գործարքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան