Արմեն Արզումանյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ նախագահին ուղղված նամակին
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
««Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.
1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,
2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,
3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում»:
Նախորդ նամակներ`
Հինգ մարզպետ, նախարարներ. Հովհաննիսյանը թվարկեց իր առաջարկները
Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան նամակ է գրել Սերժ Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում