Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ապրիլի 2-ին կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք՝ Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արայիկ Պետրոսյանը և նրա փաստաբանը համարում են, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Հարակից հրապարակում. Մարդասպանն ազատության մե՞ջ. Պռոշյանի գյուղապետի սպանությունը խախտել է Պետրոսյանների անդորրը