Քաղաքական 16:52 20/04/2013

ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. Հիմնական խնդիրներից են կոռուպցիան ու արդարադատությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ ինչպես միշտ առանձին անդրադարձ կա  նաև Հայաստանին: Դրա համաձայն` երկրում մարդու իրավունքների հետ կապված հիմնական խնդիրներն են սեփական կառավարությունը փոխելու իրավունքը, կոռուպցիան, կառավարության գործունեության թափանցիկությունը, դատական համակարգի անկախությունը:

Զեկույցը բաղկացած է յոթ բաժնից: Առաջին բաժինը, որ վերնագրված է «Անձի անձեռնմխելիությունը», պարունակում է 6 հատված: «Կյանքից կամայական կամ ապօրինի զրկելը» վերնագրի ներքո կարդում ենք, որ «(Հայաստանում – Panorama.am) որևէ տեղեկություն չի եղել այն մասին, որ կառավարությունը կամ իր գործակալները կամայական կամ ապօրինի սպանություններ են կատարել, սակայն բանակում խաղաղ պայմաններում զոհերը նախկինի պես խնդրահարույց են»: Զեկույցի համաձայն` 2012 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 18 դեպք է գրանցվել, ինչը 2011 թվականի ցուցանիշից բարձր է: Զեկույցում մասնավորապես անդրադարձ է կատարվել նախորդ տարի մարտի 2-ին զինծառայող Տիգրան Վարյանի մահվան փաստին` նշելով, որ նախնական վարկած էր առաջ քաշվել ինքնասպանությունը, սակայն փորձաքննությունը զինվորի մարմնին բռնության հետքեր էր հայտնաբերել, որից հետո լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել են լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը, սերժանտներ Էրիկ Սարգսյանն ու Գևորգ Մանուկյանը:

Զեկույցի այս հատվածում անդրադարձ կա նաև Վահե Ավետյանի մահվան փաստին: Նշվում է, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանի աշխատակիցներն ու անվտանգության աշխատակիցները ծեծել են ռազմական բժիշկ Ավետյանին, որի արդյունքում նա մահացել է: Ըստ զեկույցի` Ավետյանի ընտանիքի անդամների կարծիքով` քննչական մարմինները գործը միտումնավոր դանդաղ են քննել և ներկայացրել են մեղմ մեղադրանք: Զեկույցի հեղինակները նաև նշել են, որ Ռուբեն Հայրապետյանը դեպքից հետո հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից:
Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ զեկույցի այս հատվածում նշված է. «Կառավարությունը 2011-ի դեկտեմբերին հրապարակեց 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած շրջանում ութ քաղաքացիների և երկու ոստիկանների սպանության հետաքննության վերաբերյալ զեկույց: Տարեվերջի դրությամբ որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել»:
Այս բաժնի երկրորդ հատվածում` «Անհետացումները», ընդամնեը մեկ նախադասություն է գրված. «Քաղաքական դրդապատճառներով անհետացումների մասին որևէ ահազանգ չի եղել»:

«Կտտանքները և այլ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն ու պատիժները» հատվածում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները նշում են, որ թեև օրենսդրորեն այս ամենն արգելված է, սակայն «իրավապահ մարմիններն կանոնավոր կերպով կիրառում են դրանք»: Այստեղ վկայակոչվում են իրավապաշտպան կազմակերպությունների ահազանգերի մասին և հիշատակվում է կոնկրետ դեպք. Հելսինկյան կոմիտեն հուլիսի 27-ին ահազանգել է Մաշտոցի ոստիկանատանը Արման Դավթյանի նկատմամբ մահակների և էլեկտրաշոկի կիրառմամբ բռնություն գործադրելու մասին. «Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց քննել ենթադրյալ չարաշահումը: Տարեվերջին Դավթյանը գտնվում էր կալանքի տակ և սպասում գողության համար դատաքննությանը»: Զեկույցում նշված է, որ մի շարք կազմակերպությունների կողմից 2011 թվականին իրավիճակի վերաբերյալ զեկույց է պատրաստվել, ըստ որի` ոստիկանական բաժանմունքներից ժամանակավոր կալանքի վայրեր տեղափոխված 802 անձանցից 266-ի մոտ նկատվել են կապտուկներ և բռնության հետքեր:
Զեկույցի համաձայն` խնդիրն առկա է նաև զինված ուժերում, որտեղ «կյանքի անբարենպաստ պայմաններին, կոռուպցիային ու հրամանատարների ոչ հաշվետու պահվածքին լրացնելու են գալիս դաժան վերաբերմունքն ու ոչ մարտական վնասվածքները»:

Այս բաժնում անդրադարձ կան նաև կալանավայրերին, որտեղ նշվում է, որ դրանք գերբնակեցված են, չունեն բավարար սանիտարա-հիգիենիկ վիճակ ու բուժծառայություններ, իսկ համակարգում կոռուպցիան շարունակում է խնդիր մնալ: Ըստ զեկույցի` դեկտեմբերի 31-ի դրությամբ կալանավայրերում գտնվել է 4756 մարդ, մինչդեռ դրանց ընդհանուր հնարավորությունը 4395 է:
Կալանավայրերում մահացության դեպքերն ըստ զեկույցի 2012-ին եղել են 28-ը, իսկ 2011-ին` 32-ը:
Հաջորդ գլխում` «Կամայական ձերբակալությունն ու կալանավորումը», նշվում է, որ իշխանություններն ընդհանուր առմամբ պահպանում են օրենսդրության համապատասխան արգելքը, սակայն դատավորները գրեթե միշտ բավարարում են դատախազության` անձանց կալանավորելու միջնորդությունները:
Այս հատվածում խոսվում է նաև ոստիկանության համկարագում առկա խնդիրների մասին, ինչպես նաև քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների կարգավորման, ընթացակարգերի և դրանցում առկա խնդիրների մասին:

«Արդար հրապարակային դատաքննության մերժումը» հատվածում նշվում է, որ թեև դատական իշխանությունը հռչակված է անկախ, սակայն գտնվում է գործադիր իշխանության ազդեցության տակ: Դատական համակարգի ու դատավորների անկախության խնդիրները նկարագրելուց հետո զեկույցի հեղինակներն անդրադարձել են դատաքննության ընթացակարգերին: «Օրենքը նախատեսում է անմեղության կանխավարկած, սակայն այդ իրավունքը չի պաշտպանվում»,- նշում են զեկույցի հեղինակներն, ապա հավելում, որ թեև օրենքը պահանջում է, որ դատաքննությունների մեծ մասը լինեն հրապարակային, սակայն բացառություններ է անում «բարոյականության», ազգային անվտանգության, «մասնակիցների մասնավոր կյանքի գաղտնիության պահպանման» դեպքերում:
Ինչ վերաբերում է դատական պաշտպանությանը, ապա զեկույցի համաձայն` մեղադրյալները փաստաբան ընտրելու իրավունք ունեն, իսկ պետությունը հանրային պաշտպան տրամադրելու պարտավորություն, սակայն` «Երևանի սահմաններից դուրս այդ պարտավորությունը հաճախ չի կատարվել` փաստաբանների պակասի պատճառով»:
Ըստ զեկույցի քրեական գործերի մեծ մասի քննությունն ավարտվում է մեղադրյալների դատապարտմամբ: Արդարացման վճիռների ծավալն, ըստ զեկույցի, նախորդ տարի կազմել է 1.5 տոկոս:

Զեկույցի այս հատվածում անդրադարձ է կատարվում քաղաքական դրդապատճառներով բանտարկվածների խնդրին: Այստեղ հիշատակվում է ՀԱԿ 4 համակիրների դատապարտման փաստն ու նշվում, որ իրավապաշտպանների գնահատականներով` պատժաչափը խիստ է, ինչպես նաև հիշատակվում է Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի դատապարտումը, ով վեց ամիս պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել:
Քաղաքացիական գործերի առումով զեկույցի հեղինակները նշում են, որ թեև դատարանները հասանելի են քաղաքացիների համար, սակայն դրանք «լայնորեն ընկալվում են որպես կոռումպացված»:

«Մասնավոր կյանքի, ընտանիքի ու կացարանի անձեռնմխելիության կամայական խախտումները» հատվածում նշվում է, որ թեև սահմանադրորեն համապատասխան երաշխիքներ են տրված անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության վերաբերյալ, սակայն չհաստատված ահազանգերի համաձայն` ոստիկանական մարմինները հասանելիություն են ունեցել որոշ անձանց հեռախոսազրույցների ու էլեկտրոնային գրագրությունների նկատմամբ: Ըստ զեկույցի այդ անձինք հիմնականում քաղաքացիական ակտիվիստներ ու ընդդիմության ներկայացուցիչներ են:

Ըստ զեկույցի, դրանց իրագործման համար անհրաժեշտ է դատարանի թույլտվություն: «Իրավապահ մարմիններն ընդհանուր առմամբ հավատարիմ են մնացել իրավական ընթացակարգերին, սակայն օմբուդսմենի 2011 թվականի զեկույցում նշվել են դեպքեր, երբ ոստիկանությունը խուզարկություններ է կատարաել` առանց դատարանի որոշման»,- նշվում է զեկույցում ու պարզաբանվոմ, որ փաստաբանների խոսքով` դատավորները որպես կանոն հեռախոսազրույցները լսելու, խուզարկության թույլտվության որոշում կայացնում են` առանց պատշաճ հիմնավորումներ լսելու, ինչն առկա ընթացակարգերը դարձնում են ձևական:

Զեկույցի երկրորդ բաժինը վերաբերում է «Քաղաքացիական ազատությունների հարգմանը»: Այն բաղկացած է չորս հատվածից:
Առաջինը վերաբերում է «Խոսքի ու մամուլի ազատությանը»: Ըստ զեկույցի, կառավարությունը ոչ միշտ է պահպանել այս իրավունքները. «Եղել են որոշ բռնության դեպքեր լրագրողների նկատմամբ, հիմնականում` մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված: Զրպարտության ու վիրավորանքի համար դատական հայցերի քանակը նվազել է»:
Որպես խոսքի ազատության սահմանափակում է նշվել այն փաստը, որ ապրիլի 12-ին Գյումրիում և ապրիլի 16-ին Վանաձորում բողոքի ակցիաներ են կազմակերպվել ու խափանվել է ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը:
Մամուլի ազատության առումով զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ տպագիր մամուլում շարունակվում է կարծիքների բազմազանության բացակայությունն ու օբյեկտիվ լուսաբանումը: Ըստ զեկույցի` թերթերը թեև մասնավոր են, սակայն հիմնականում արտացոլում են իրենց սեփականատերերի տեսակետները: Փոխարենը նշվում է, որ միջազգային ու տեղական դիտորդները մայիսիյան ընտրությունների ժամանակ օբյեկտիվ լուսաբանում ու բազմազան կարծիքների առկայություն են ֆիքսել հեռարձակվող լրատվամիջոցների դեպքում:

Զեկույցում խոսվում է ինտերնետային լրատվամիջոցների` որպես տեղեկատվության այլընտրանքային աղբյուրի, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների մասին: Անդրադառնալով «Ա1+»-ի խնդրին` զեկույցի հեղինակները նշել են, որ սեպտեմբերի 4-ին կնքված պայմանագրով «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տրամադրում է 20 րոպեանոց եթեր, որի բովանդակությունը միանգամայն անկախ է և «Արմնյուզի» միջամտությանը չի ենթարկվում:
Այս բնագավառում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ զեկույցում հիշատակվում է մարտի 21-ին ԱԺ ընդունած Արտակարգ դրության մասին օրենքը, որով նման դրության դեպքում սահմանվում են խոսքի ու մամուլի ազատության սահմանափակումներ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի` նոյեմբերի կայացրած որոշումը, որով դատարաններին խորհուրդ է տրվում զրպարտության ու վիրավորանքի գործերը քննելիս համաչափ պատժաչափեր կիրառել:

Այս բաժնի երկրորդ հատվածը վերաբերում է «Ինտերնետի ազատությանը»: Այստեղ նշվում է, որ կառավարությունն ինտերնետի սահմանափակման որևէ քայլ չի կատարում, նաև չկան հավաստի տեղեկություններ այն մասին, որ կառավարությունը դիտարկում է օգտագործողների էլեկտրոնային փոստերն ու խոսակցությունները: Միաժամանակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ կիբերհարձակումների թիրախ է դարձել iDitord ռեսուրսը:
Ըստ զեկույցի` Հայաստանում 2011-ին ինտերնետից օգտվել է բնակչության 32 տոկոսը:
Հաջորդ հատվածում` «Ակադեմիական ազատությունն ու մշակութային միջոցառումները», նշված է, որ կառավարության կողմից որևէ սահմանափակում այս առում չի եղել, թեև ըստ զեկույցի, որոշ հասարակական կազմակերպություններ կառավարությանը քննադատել են սեռական փոքրամասնությունների մասին «Պարադա» ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար անկարողություն ցուցաբերելու համար:

Բաժնի երկրորդ հատվածը վերաբերում է «Խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու ազատությանը»: Հավաքների առումով զեկույցն առանց կոնկրետ դեպքեր մատնանշելու, փաստում է, որ եղել են հավաքների խոչընդոտման, ինչպես նաև հավաքներին պետական ծառայողների մասնակցությունը խոչընդոտելու, ինչպես նաև պրոիշխանական հավաքներին հարկադրաբար մասնակցության դեպքեր:
Ինչ վերաբերում է միավորումներ կազմելուն, ապա զեկույցն ընդամենը արձանագրում է, որ երկրի օրեսնդրությամբ նման իրավունք ունեն բոլորը, բացի զինծառայողներից ու իրավապահ մարմինների աշխատակիցներից:

Հաջորդը «Դավանանքի ազատությունն» է, որի առնչությամբ այս զեկույցում ոչինչ չի ասվում և պարզապես հղում է տրվում «Կրոնի ազատության միջազգային զեկույցին»:

«Ազատ տեղաշարժը, ներքին տեղահանվածները, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությունը» հատվածում մեկ խնդիր է առանձնավում: Ըստ զեկույցի, հանրահավաքներին մասնակցության նպատակով տեղաշարժվող անձանց իրավունքների սահմանափակման որոշ ահազանգեր են եղել:
Երկրից դուրս գալու միակ պայմանն, ըստ զեկույցի, համապատասխան թույլտվությունն է անձնագրում, որը կարելի է հեշտությամբ ստանալ` վճարելով մեկ տարվա համար 1000 դրամ:
Ըստ զեկույցի, ղարաբաղյան պատերազմի տարիներին երկրում 65 հազար տնային տնտեսություն տեղափոխվել է մշտական բնակության վայրից, սակայն նրանց մեծ մասը հետագայում հետ են վերադարձել: Ըստ զեկույցի, անձինք հիմնականում դժգոհում են կացարանենրի վիճակից ու տնտեսական սահամանափակ հնարավորություններից:
Փախստականներին վերաբերող հատվածում նշվում է Սիրիայից մոտ 7000 փախստականների ընդունման մասին: ինչ վերաբերում է վերջիններիս իրավունքներին, ապա զեկույցում նշվում է, որ եղել են դեպքեր, երբ երկրի տարածք ապօրինի մուտք գործելու համար պատասխանատվության են ենթարկվել անձինք, ովքեր ապաստարան են հայցել:

Երրորդ բաժինը վերաբերում է «Քաղաքական իրավունքների հարգմանը. Քաղաքացիների` իրենց կառավարությունը փոխելու իրավունքին»:
Այստեղ անդրադարձ է կատարվում ընտրական իրավունքին ու դրա իրացմանը: Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականներում ԱՄՆ պետքարտուղարությունը հղում է անում մասնավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցին: Այստեղ անդրադարձ է կատարվում նաև կանանց ու փոքրամասնությունների ներգրավմանը և նշվում, որ տարեվերջին 131 հոգանոց խորհրդարանում կանայք էին 14-ը, իսկ կառավարությունում` 2-ը: Երևանու ավագանու 52 անդամներից կին են ընդամնեը 5-ը, իսկ վարչական 12 միավորներից ոչ մեկի ղեկավարը կին չէ:
Զեկույցի հեղինակները նշել են, որ օրենսդրությամբ սահմանվում է կին թեկնածուների նվազագույն` 20 տոկոսանոց շեմ, սակայն խորհրդանի կազմում այդ հրաբերակցությունը պահպանված չէ: Ըստ զեկույցի, 41 մեծամասնական ընտրատարածքներից կանայք հաղթել են միայն 2-ում:

Հաջորդ բաժնում` «Կոռուպցիան և կառավարությանում թափանցիկության բացակայությունը», նշվում է, որ թեև կոռուպցիայի համար սահմանված է քրեական պատասխանատվություն, սակայն օպրենքն արդյունավետ չի կիրառվում, և պաշտոնատար շատ անձինք մնում են անպատիժ ու շարունակում են կոռուպցիոն գործունեությունը: «Կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական խմբերը հայտարարել են, որ իշխանություններն անտեսում են կոռումպացված պաշտոնյաների մաիսն ԶԼՄ-ների հաղորդագորթությունները»,- նշվում է զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ միջազգային դատարանը սեպտեմբերի 6-ին ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին տուգանել է նախարար եղած ժամանակ Global Gold Mining ընկերությունից 37,5 միլիոն դոլար կաշառք պահանջելու համար: Իսկ սեպտեմբերի 28-ին ոստիկանությունը ձերբակալել է Վազգեն Խաչիկյանին` 113 մլն դրամ յուրացնելու կասկածանքով: Նշվում է նաև Մարգար Օհանյանի դեպքի մասին:
Այս հատվածում բացահայտված դեպքերից բացի, ներկայացվում են նաև կառավարության ձեռնարկած քայլերն ու բարեփոխումները, որոնք միտված են կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը:
Խոսվում է նաև տեղեկատվության մատչելիության մասին ու նշվում, որ գործնականում քաղաքացիներին կառավարության գործունեության մասին տեղեկությունները հասանելի չեն:

Հաջորդ բաժիններում ներկայացվում է իրավիճակը խտրականության, թրաֆիքինգի, աշխատողների իրավունքների վերաբերյալ, որոնց առաջիկայում կանդրադառնանք:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}