Տալինում կայանալիք ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի ԼՂ հակամարտությունը
Մայիսի 22-25-ը Տալինում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ընթացքում, մասնավորապես մայիսի 23-24-ին նախատեսվում են լսումներ սառեցված հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: Panorama.am-ին այս մասին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով տեղեկացրեց նաև, որ պատվիրակությունից նիստին մասնակցելու են ինքը և ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկումները հենց մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Անդրեաս Հերգելի նախաձեռնությունն են: Իսկ վերջինս հայտնի է իր ադրբեջանամետ կողմնորոշմամբ, այնպես որ ակնկալելի է բավականին թեժ քննարկում: