Արմավիրում հաշվարկել են կարկուտի վնասի չափը
ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ ստեղծված "Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը" մայիսի 12-ին տեղացած կարկուտից առավելագույնս տուժած մարզի 46 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը և այսօր ներկայացրել հանրապետական հանձնաժողովի քննարկմանը: Ըստ տեղեկանքի, տուժել են 46 համայնքների 12811 հողօգտագործողներ: Մարզպետարանի պաշտոնական կայքում զետեղված տեղեկանքի համաձայն, վնասի աստիճանը կազմել է 50-100 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները