Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց շրջապատեցին Աշոտյանին (Տեսանյութ)
Կառավարության առջև ուսման վարձերի թանկացումից բողոքող քաղաքացիները կառավարության նիստին մասնակցելու եկած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին միանգամից շրջապատեցին: Նրանք սկսեցին բարձրաձայնել ուսման վարձերի թանկացման վերաբերյալ որոշումը չեղյալ համարելու մասին պահանջները:
ԿԳ նախարարը նրանց առաջարկեց կառավարության նիստի ավարտից հետո գալ նախարարություն, խոստացավ հանդիպել նրանց հետ ու քննարկել հարցը: Ակցիայի մասնակիցները առաջարկը միանշանակ չընդունեցին:
Նրանք այս պահին պատրչաստվում են երթով շարժվել դեպի Երևանի պետական համալսարան, ինչից հետո որոշում կկայացնեն` գնա՞լ նախարարի հետ հանդիպման, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԿԳ նախարարը հանդիպեց Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության անդամներին, ովքեր նամակ էին հղել Աշոտյանին` պահանջելով կասեցնել որոշումը: Նախարարն ի պառասխան ասաց, որ նամակին կպատասխանի գրավոր:
Ապա կրկնեց նախորդ անգամ արած իր հայտարարությունները, թե ըմբռնումով է մոտենում ուսման վարձերի թանկացմանը, մի քանի տարի շարունակ իր միջամտությամբ դրանք չեն բարձրացել և որ լավ սովորող ոչ մի ուսանողի գումարի պատճառով չի կարող դուրս մնալ բուհից:
Նախորդող հրապարակում` Ա. Բախշյան. Ուսման վարձավճարների թանկացման հիմնավորումներն անօրինական են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին