Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 4-ի վիճակը ծանր է
Դիլիջանում ձորը գլորված ավտոբուսների ուղևորների մասին տեղեկություններ Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանն այս պահին չկարողացավ տրամադրել:
«Կներեք, ես Սևանի տրասին եմ, շատ արագ եմ վարում, չեմ կաող խոսել»,- Panorama.am-ին ասաց դեպքի վայր շտապող գյուղապետը:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ վթարի ենթարկված ավտոբուսում եղել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մանկավարժները, որոնք մեկնելիս են եղել Հաղարծին:
Դիլիջանի հիվանդանոցի տնօրեն Սիլվա Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ հիվանդանոց է տեղափոխվել 18 մարդ: Նրանցից չորսի վիճակը ծանր է: Մեկն արդեն տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Տեղափոխման են պատրաստում ևս երկու տուժածի: Մյուսների վիճակը բավարար է:
«Ուղևորները ստացել են տարբեր վնասվածքներ, ողնաշարի, գլխուղեղի և այլ տրավմաներ»,- ասաց Ս. Պետրոսյանը՝ նշելով, որ ավելի ուշ կարող է հավելյալ ինֆորմացիա տրամադրել:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ Ա. Ն.-ը(տնօրեն),Գ. Ա.-ն, Հ. Խ.-ն, Ն. Բ.-ն, Ժ. Ս.-ն, Ց. Պ.-ն, Ն. Գ.-ն, Լ. Հ.-ն, Շ. Մ.-ն, Գ. Զ.-ն, Կ. Վ.-ն, Դ. Մ.-ն, Հ. Պ.-ն, Լ. Գ.-ն, Ա. Մ.-ն, Ն. Գ.-ն, Ա. Գ.-ն ևԿ. Ա.-ն տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածներ Ն.Գ.-ի և Լ.Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և դադարեցրել գազի արտահոսքը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Պազ» մակնիշի ավտոբուսի վարորդը Դիլիջանի ոլորանների երկրորդ շրջադարձին կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 22 մետր գլորվել ձորը՝ ընկնելով 3-րդ ոլորան: