Նախորդ տարի Հայաստան ոչ մի հատ ձու չի ներկրվել
Նախորդ տարվա ընթացքում Հայաստան ոչ մի հատ սննդային ձու չի ներկրվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Հայաստան ձու չի ներկրվել նաև 2009 թվականին, ինչպես նաև այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում:
Ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2010-ի ընթացքում Հայաստան ներկրվել է 4 մլն 98 հազար 20 ձու: Հաջորդ տարի այդ թիվը մի քանի անգամով ավելացել է: Ըստ ծառայության` Panorama.am-ին տրամադրած տվյալների, 2011-ին Հայաստան է ներկրվել 30 մլն 980 հազար ձու:
«Այս տարվա ընթացքում ներկրվել է 55 հազար 224 կգ ձու, մոտավորապես ստացվում է 920 հազար 300 հատ ձու»,-ասացին ծառայությունից, ավելացնելով, որ այս տարի ձու բերվել է Վրաստանից և Ուկրաինայից:
Հիշեցնենք, որ երևանյան խանութներում ձուն թանկացել է: Ձվի շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերություններից Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պահանջել է հիմնավորումներ ձվի թանկացման վերաբերյալ:
Թանկացման պատճառների վերաբերյալ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր տարբերակն ունի: Նրա խոսքով, տնտեսության կառավարման սխալ քաղաքականություն է վարվել, ինչի հետևանքով ձվի առումով ինքնաբավ Հայաստանը սկսել է ձու ներմուծել:
Նախորդող հրապարակում`
Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան