Տարածաշրջան 18:33 26/10/2013

«Эхо». Ադրբեջանցիները հիմնականում արտագաղթում են Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Գերմանիա, Կանադա և Իսրայել

 «Վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանի քաղաքացիներն արտագաղթում են Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա և Իսրայել», - ադրբեջանական «Эхо» թերթին հայտնել է արտագաղթի գծով փորձագետ Ազեր Ալլահվերանովը:

Նա նշել է, որ այսօր բավականին դժվար է արտագաղթել Եվրոպական երկրներ և ԱՄՆ, իսկ այդ երկրներում մշտական բնակության իրավունք ստանալու համար անհրաժեշտ է լինել լավ մասնագետ, առողջ, լեզուներ իմանալ և քրեական պատասխանատվության ենթարկված չլինել: «Այդ պետություններում միգրացիոն օրենսդրությունը միշտ չէ որ լիբերալ է և հաճախ արտագաղթողը դժվարությամբ է մշտական բնակության թույլտվություն ստանում: Յուրաքանչյուր պետությունն իր լավ և վատ կողմերն ունի», - ասել է փորձագետը:

Ազեր Ալլահվերանովը հայտնել է, որ ԱՄՆ-ում և Կանադայում պետք է իմանալ պետական լեզուն աշխատանք ստանալու համար: «Սակայն Գերմանիայում գերմաներենի իմացությունն անհրաժեշտ չէ, քանի որ այդ երկրում շատ լավ է զարգացած թուրքական սփյուռքը, մեր քաղաքացիներից շատերն այնտեղ` թուրքական ընկերություններում են աշխատանք ստանում: Սակայն ամենագլխավորն այն է, որ մարդ կրթված լինի և կարողանա ներդրում կատարել պետության տնտեսության մեջ», - նշել է ադրբեջանցի փորձագետը:

Ալլահվերանովի խոսքերով`այսօր Ադրբեջանի արտագաղթի թվերն այնքան դինամիկ չեն, ինչքան 15-20 տարի առաջ: Նա նշել է, որ հիմնականում Ադրբեջանի` ազգությամբ ռուս բնակչությունն 90-ականներին արտագաղղթում էր Ռուսաստան և Ուկրինա: Հրեաներն արտագաղթում էին Իսրայել, Կանադա, ԱՄՆ և Գերմանիա: «Արդեն 90-ականների կեսից սկսած ռուսախոս ադրբեջանցիները սկսեցին արտագաղթել Ռուսաստան և Ուկրաինա: Թուրք-մեսխեթցիները, Ուզբեկստանից Ադրբեջան գալով, այնուհետև արտագաղթեցին Վրաստան», - ասել է նա:

Հոդվածում նշվում է, որ տարբեր անձանց համար մշտական բնակությամբ միևնույն երկիր տեղափոխվելը կարող է էականորեն տարբերվել. ամեն ինչ կախված է նախասիրություններից: Ընդ որում`միայն ցանկութունը և լեզվի իմացությունը բավարար չեն: Որպես կանոն, պետք է ունենալ սկզբնական կլորիկ կապիտալ կամ, ծայրահեղ դեպքում, գործատուին հետաքրքրող բարձրակարգ մասնագետ լինել:

Հիշեցնենք, որ «ADAM» սոցիոլոգիական ծառայության կողմից Ադրբեջանում անցկացված համազգային հարցման համաձայն`հանրապետության բնակչության ավելի քան 62%-ը ցանկանում է մշտապես կամ ժամանակավորապես լքել երկիրը: 2013թ. մայիսին Եվրամիությունը «Արևելյան համագործակցության» ծրագրին մասնակցող երկրներում արտագաղթի իրադրության վերաբերյալ հետազոտություն է հրապարակել: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի պետական վիճակագրական հանձնաժողովի և ՄԱԿ-ի տվյալների համաձայն`Ադրբեջանից շուրջ 1.4 միլիոն քաղաքացի է արտագաղթել: Ադրբեջանցի արտագաղթողների ճնշող մեծամասնությունը (շուրջ 82%) մեկնում են ԱՊՀ երկրներ և Ռուսաստան (61%): Արտագաղթողների 2,5%-ը մեկնում է ԵՄ երկրներ (որի 2/3-ը` Գերմանիա), Իսրայել (2,4%) և Թուրքիա (1,3%):

Նշենք, որ 1989թ. և 2010թ. Ռուսաստանի մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ՌԴ-ում ադրբեջանցիների թիվը գրեթե կրկնապատկվել է: Սակայն, փորձագետերը կարծում են, որ պաշտոնական տվյալները չեն արտացոլում իրական պատկերը, իսկ Ռուսաստանում ադրբեջանցիների ընդհանուր թիվը մոտ 2,5 միլիոն է կազմում: Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների համաձայն` Ռուսաստանում բնակվող միգրանտների թվով Ուզբեկստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից և Ղրղզստանից հետո Ադրբեջանը 5-րդ տեղում է:

Հատկանշական է, որ 2012թ. հուլիսի 5-ին Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտնել է, որ Ռուսաստանում 2,4 միլիոն ադրբեջանցի է բնակվում: Հետևաբար, նվազագույնը 2,5 միլիոնով ավելի քիչ է նաև Ադրբեջանի բնակչության թիվը, որի պաշտոնական վիճակագրությունը գրեթե չի ներառում արտագաղթը:
ՌԴ Պետական վիճակագրական հանձնաժողովի համաձայն` 2011թ. Ռուսաստանում հաշվարկվել է Ադրբեջանի 22 306 քաղաքացի, իսկ Ռուսաստանից Ադրբեջան մեկնել է 1 244 մարդ: Ադրբեջանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 21 062 մարդ:

Հատկանշական է, որ Թուրքիայի սահմանային հաշվարկի տվյալների համաձայն` 2011թ. Թուրքիա է մուտք գործել 578 685 Ադրբեջանի քաղաքացի, իսկ մեկնել` 565 484-ը: Այսինքն` միայն 2011թ. Թուրքիայից չի վերադարձել 13201 Ադրբեջանի քաղաքացի: 2011թ. Ադրբեջանից Վրաստան է մուտք գործել 714 426 մարդ, և ետ է վերադարձել 709238-ը, իսկ Վրաստանում Ադրբեջանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 5212 մարդ: Ներքոհիշյալ 3 երկրների պաշտոնական տվյալների համաձայն` 2011թ. Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան են տեղափոխվել Ադրբեջանից մեկնածների թվից 40 719-ով ավելի շատ մարդ:

Ընդ որում` ադրբեջանցիների լուրջ արտագաղթ կա դեպի Ուկրաինա, Ղազախստան, ԵՄ երկներ և ԱՄՆ: Իսկ եթե նկատի ունենանք այն, որ պաշտոնական տվյալները ոչ միշտ են արտացոլում իրական պատկերի նույնիսկ փոքր մասը, կարելի է ենթադրել, որ իրականում Ադրբեջանից տարեկան արտագաղթում է ոչ թե 40 հազար, այլ ավելի քան 120 հազար մարդ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}