Խոշոր ավտովթար Հալաբյան փողոցում. «Արմենիա» ԲԿ-ում խառնված են (լրացված)
«Մենք հիմա խառնված ենք: Մեզ մոտ շատ խառն է, ավտովթար է տեղի ունեցել, տուժածներին են բերում»: Panorama.am-ին ասացին «Արմենիա» ԲԿ-ի ընդունարանից:
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 1-ին, ժամը 11.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ից էլ տեղեկանում ենք, որ ժամը 11:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են 7 ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր, որոնց քաղաքացիների ուժերով շտապ օգնությունը տեղափոխում է հիվանդանոցներ: Վթարի վայր են ժամանել մեծ թվով Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ: Տեղում աշխատում են նաև հրշեջ-փրկարարները:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեռևս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի, թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 7 հոգի, որոնցից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
ՏՊ-ի հետևանքով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գ. Հ. (ծնվ. 1952 թ.), Ա. Թ., Ա. Պ. (ծնվ.1965 թ.), Մ. Մ. (ծնվ. 1960 թ.), Ս. Մ. (ծնվ.1984թ.), Ա. Ե. (ծնվ.1978թ.), Վ. Ա. (ծնվ. 1949 թ.) և Ա. Ջ. (ծնվ. 1953 թ.) տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ն. (ծնվ. 2008 թ.) և Ն. (ծնվ. 2010 թ.) Երգինյանները՝ «Սբ.Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ըստ հերթապահ բժիշկների՝ Ն. և Ն. Երգինյանների, Ա. Թ. առողջական վիճակը միջին ծանրության է: Մնացած տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով