Իրավունք 16:19 13/12/2013

«Մամա~ ինքն էր, ինքն էր…». Երևանում բռնաբարել են 18-ամյա աղջկա

Հեղինակ` Լիա Խոջոյան

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Երևանում բռնաբարել են 18-ամյա մտավոր խնդիրներ ունեցող Աիդային (անունը փոխված է), ով հանդիսանում է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների ցերեկային կենտրոնի սանը: Աղջկան, ինչպես և ամեն օր, տանից ընդամենը 50-100 մետր հեռավորության վրա իջեցրել է կենտրոնի ավտոմեքենան, որը երեխաներին ամեն օր տուն է տանում, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Panorama.am-ի հետ զրույցում «Փրկություն» կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը պատմեց, որ մոր խոսքերով, դա միակ օրն է եղել, երբ երեխային չեն դիմավորել, իսկ մինչ այդ միշտ Աիդային դիմավորող եղել է.

«Մայրն ինձ պատմեց, որ եկել է տուն ու տեսնելով, որ Աիդան չի վերադարձել` անմիջապես զանգահարել վարորդին, ինչը հաստատեց նաև մեր վարորդը: Դրանից հետո զանգահարել է հիվանդանոց, մտածելով, թե երեխան, հնարավոր է, սայթաքել-ընկել է, հետո գնացել է ոստիկանության բաժանմունք և եղել է այնտեղ, երբ տանից զանգահարել ասել են, որ Աիդան այլայլված վիճակում տուն է եկել: Անմիջապես ոստիկանների հետ վերադարձել են տուն.. »,- պատմեց տնօրենը: Հաջորդ օրը ոստիկանությունում պահանջել են կենտրոնի մանկավարժ-հոգեբանի ներկայությունը հարցաքննության ժամանակ, որի ժամանակ էլ պարզվել է, որ հանցագործը Աիդային նստեցրել է տաքսի, տարել սկզբում Հաղթանակի այգի, ինչից հետո «Վստրեչի» կամուրջի տակ բռնաբարել ընդամենը մեկ ամիս առաջ չափահաս դարձած աղջկան: Բռնաբարության փաստը հաստատել է նաև դատաբժշկական փորձաքննությունը, նաև այն, որ Աիդան կույս է եղել.

«Ցավը գիտեք ինչո՞ւմ է: Միթե տվյալ անհատը չի գիտակցել ինչ քայլի է գնում, արդյո՞ք մտածել է, որ սա այսպես էլ կմնա»,- նշեց Ա.Աբրահամյանն ու հավելեց, որ բռնաբարություն կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն նրան բաց են թողել` չբացակայելու ստորագրություն վերցնելով.

«Քննիչն ինձ ասաց, որ դեռ քրեական գործ հարուցված չի, նյութերը նախապատրաստական փուլում են: Երբ քրեական գործը կհարուցվի, այդ ժամանակ էլ կորոշվի` տալ նախնական կալանավորում թե ոչ»,- տեղեկացրեց տնօրենը ու նաև հավելեց, որ դիմել է «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», որպեսզի հասարակական կարգով պաշտպան գտնվի տուժող կողմի շահերը պաշտպանելու համար:

Ավելի ուշ խոսակցությունը շարունակեցինք նաև Աիդայի մոր հետ. վերջինս ասաց, որ Աիդան շատ վատ վիճակում է, անկողնում պառկած է, գրեթե չի կարողանում քայլել, մտքերի մեջ է: Պարզաբանեց նաև, որ հանցագործին կարողացել են գտնել դստեր բջջայինի շնորհիվ, որն աղջկա մոտ է լինում, որպեսզի մայրը կարողանա օրվա մեջ հետը կապ պահել: Պարզվել է, որ կասկածյալը` Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 30-ամյա Գ.-ն, մինչ այդ որոշ ժամանակ անընդհատ զանգահարել է Աիդային, փորձել հանդիպել նրան, ժամադրել է և այդ օրն է, ինչի մասին փաստել են նաև կենտրոնի սաները, անընդհատ զանգահարել է ու սպասել է, թե երբ Աիդան կիջնի կենտրոնի մեքենայից: Ու հենց նրա զանգերի շնորհիվ էլ հնարավոր է եղել հայտնաբերել Գ.-ին ու բերման ենթարկել.

«Երբ մտանք ոստիկանության բաժանմունք, դրան ոստիկանների ուղեկցությամբ միջանցքում տեսանք: Աիդան կուչ եկավ, այլայլվեց, ոտքերը քարացան, գոռաց` մամա~ ինքն էր, ինքն էր»…. ոստիկանները սկսեցին հանգստացնել… Աիդաս շատ թույլ երեխա է»:

Բռնաբարության զոհի մայրը պատմեց, որ արդեն հայտնի է, թե ով է այդ Գ.-ին տվել Աիդայի հեռախոսահամարը, քանի որ մինչ այդ տևական ժամանակ նաև նա է զանգահարել Աիդային ու անհանգստացրել: Մայրն է խառնվել, փորձել վերջ տալ այդ զանգերին, անգամ Աիդան, մոր ասածներով, սպառնացել է երիտասարդին, որ ոստիկանություն են դիմել: Իսկ հետո զանգահարել է այդ երիտասարդի կինը և սպառնացել Աիդային, թե` «այ լիրբ, հանգիստ թող ամուսնուս» և այլ կարգի սպառնալիքներ հնչեցրել, բայց ոչ երիտասարդին, ոչ էլ, առավել ևս, նրա կնոջը Աիդան երբևէ չի տեսել: Եվ մայրը կասկածում է, որ Գ.-ի մոտ դստեր հեռախոսահամարը պատահական չի հայտնվել և առհասարակ դեպքը պատվիրված է.

«Ես դիմելու եմ ոստիկանություն, որպեսզի պարզ լինի այս կապը` որտեղից նախորդ զանգահարողին աղջկաս հեռախոսահամարը, ո՞վ է այն տվել դրան, որ դա էլ իր հերթին տվել է համարը էս Գ.-ին.. ի՞նչ իմանաս, կարող է այդ ամուսինները երեխաներ են առևանգում, ի՞նչ իմանամ ինչեր են անում»,- ասաց ծնողը:

Նշենք, որ Աիդան կենտրոնի սան է մի քանի ամիս, մինչ այդ երկար ժամանակ դպրոց չի հաճախել, քանի որ 6-րդ դասարանում, երբ երեխաների կողմից ագրեսիվ պահվածքի հանդիպեց, մայրը նրան դպրոց այլևս չթողեց: Թե կենտրոնի տնօրենը, թե մայրը պնդեցին, որ նա ինքնուրույն որոշումներ կայացնող չէ, երբեք միայնակ տանից դուրս չի եկել ու միշտ գտնվել է մոր ու ազգականների հսկողության տակ, բայց ինչպես և այդ ախտորոշմամբ բոլորը` նրան հեշտ է համոզել կամ սպառնալիքով, ինչպես եղել է տվյալ դեպքում, ստիպել ինչ-որ բան անել: Աիդան պատմել է, որ տաքսու վարորդին է օգնությամբ դիմել, բայց վերջինս հակադարձել է, թե Գ.-ի հետ է եկել, նրան է լսում: Ոստիկանությունում Աիդան, ցույց տալով ոստիկանի համազգեստին, նշել է, որ տաքսու մեքենան այդ գույնի է եղել (մոխրագույն): Նաև Աիդան կարողացել է մատնանշել կամուրջը, երբ կողքով անցնելիս են եղել և հենց այդպես էլ բացահայտվել է հանցագործության վայրը` երեկոյան մթին, «Վստրեչի» կամրջի տակ:

Panorama.am-ը հաջորդիվ կներկայացնի նաև ոստիկանության պարզաբանումը:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}