ԱԺ պատգամավորները Դամասկոսում քիչ անց կհանդիպեն նախագահ Բաշար Ալ-Ասադին
Այսօր առավոտյան ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ով ԱԺ պատգամավորների պատվիրակության կազմում մեկնել էր Լաթաքիա քեսաբահայության հետ հանդիպման նպատակով, facebook-յան իր էջում գրառում է արել.
«Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսապի ապագան: Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի ժողովրդին՝ պատմության ամենածանր պահերին՝ մեր քույրերի ու եղբայրների կողքին լինելու համար, ում համար Սիրիան իրենց տունն է և հայրենիքը, և հուսով ենք, որ քաղաքական համազգային երկխոսությամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության և կյանքը տեղափոխել բնականոն հուն»:
Նախորդիվ`
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան