Սիրիական զորքերն անցել են Քեսաբը զինյալներից ազատագրելու գործողությանը
Սիրիական զորքերը ձեռնամուխ են եղել Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի ազատագրման օպերացիայի իրագործմանը: Ինչպես տեղեկացնում է «Սուրիա ալ-Ան» տեղեկատվական գործակալությունը՝ հրետանային մարտկոցները գնդակոծում են քաղաքը շրջապատող բլուրները, մասնավորապես Էլ-Քոուզ լեռը, ինչպես նաև Հիմամ բնակավայրում տեղակայված հակառակորդի դիրքերը:
Մարտի 30-ին սիրիական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերադարձել «45» կոչվող բարձունքը, որն ունի ռազմավարական նշանակությունը, և մոտեցել են ընդհուպ Նասր բարձունքին, որտեղից հնարավոր է մուտք գործել գրոհայինների գրաված շրջան: Գործողության ընթացքում ոչնչացվել են զինյալների հրթիռային կայանները, որոնք տեղակայված են եղել Նաբաա Ալ-Մուր սահմանամերձ գոտում:
Սիրիայի պետական SANA գործակալության աղբյուրը հայտնել է, որ «Քեսաբի ճակատում նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է սիրիական կառավարական բանակի ձեռքը»: Նրա խոսքով, «հակահարձակման համար ստեղծվել են անհրաժեշտ հենակետեր»: Քեսաբի շրջան են տեղափոխվել այնպիսի ստորաբաժանումներ, որոնք կռիվներ են մղել Դամասկոսից հյուսիսում գտնվող Քալամուն լեռան վրա:
Վերջին երկու օրերի ընթացքում Հիրբեթ-Սալուսում, Նաբաեյնում և Սամրեում ոչնչացվել են հարյուրավոր զինյալներ: Գործակալությունը ներկայացնում է նաև թուրքական հիվանդանոցների տվյալները, համաձայն որոնց՝ սպանված ծայրահեղականների թիվը մարտի 21-ից կազմել է 2695 մարդ: Սիրիայից Թուրքիայի հիվանդանոցներ է տեղափոխվել 5635 վիրավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին