ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. որոշում
ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է համարում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները:
ՍԴ որոշումն այսօր հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Այսպիսով, ելնելով գործի քննության արդյունքներից, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց՝ առաջին՝ պայմանագրում արձանագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, երկրորդ՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դատարանի որոշումը դահլիճում ընդունվեց «ամոթ-ամոթ» վանկարկումներով:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում քննումը սկսվել էր այսօր առավոտյան ժամը 10:00-ին: Նույն ժամին մի խումբ քաղաքացիներ սկսել էին բողոքի ակցիա՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները