Տոնածառի բիզնես. Սեւանի սոճուտները հատվում են ներքին համաձայնությամբ
«Երկիրի» թղթակցին բնապահպանության նախարարությունից ասել են, որ ընդամենը 150 եղեւնու թույլտվություն են տվել, որ Գերմանիայից ներկրեն Հայաստան, բայց արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւանի փողոցներում լի են սոճիներն ու եղեւնիները: Թերթը հիշեցնում է, որ վերջերս տեղեկություն տարածվեց, որ Սեւանի ավազանի անտառներում սոճիներ են հատվում, եւ բնապահպանության նախարարություննն էլ արձագանքեց, թե իրենք թույլտվություն չեն տվել: Իսկ փողոցներում եղեւնիներ ու սոճիներ վաճառողները թերթին ասել են, որ դրանք բերվել են Վրաստանից: Մինչդեռ, վրացական իշխանություններն արգելել են բնական եղեւնիների ապօրինի հատումը` յուրաքանչյուր եղեւնու հատման համար 500 դոլար տուգանք սահմանելով: Իսկ վաճառողները որեւէ փաստաթուղթ չունեն, որով կարող են հաստատել, որ ծառերը բերվել են Վրաստանից: Թերթի տեղեկություններով` Սեւանա լճի սոճուտներում ներքին համաձայնությամբ սոճիների հատման ու վաճառքի գործով զբաղվում է մի քանի հոգի:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան