Պատգամավորը ջայլամի ծրագիր կիրականացնի
«Առավոտը» գրում է, որ Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է այս անգամ վերընտրվելու դեպքում իր ընտրատարածքում` Ամասիայում ու Աշոցքում, ջայլամի գործ դնել: «Շատ ծրագրեր կան իրականացնելու, եթե ծրագրերից խոսեմ, շատ երկար կլինի, բայց մենք մտածել ենք մի ծրագիր, որը որ ասենք հիմնականում սննդարդյունաբերության հետ է կապված, և դա չի լինի ասենք միայն իմ ընտրատարածքում, այլ ամբողջ Շիրակի մարզի մակարդակով: Իմ ընտրողներն արդեն գիտեն, որ դա կլինի ընտրություններից հետո, ոչ թե ընտրություններից առաջ: Ունենք մասնագետ, որն Աֆրիկայում է ապրել և ջայլամների հետ աշխատել է: Փորձում ենք հասկանալ, թե մի կովը եթե մի հորթ ա տալիս, ջայլամը 50 ձագ ա տալիս, և համարյա երկու տարվա մեջ նույն կովի քաշին է լինում միսը: Ըսենց ասեմ` ավելի լավ, ավելի էկոլոգիապես մաքուր , ինչի՞ չանցնենք էդ ծրագիրը, որը արդեն բավական լուրջ ժամանակ քննարկվել է և ունենք նաև ինվեստորը, պատրաստվում ենք մայիսի վերջերին, հունիսի սկզբներին ջայլամի ծրագիրն անել, էկոլոգիապես մաքուր միս ա, ոնց են ասում` առանց խոլիստերինի, ինչի՞ չէ, բազմացման չափերն էնպիսին են, որ տաս տարվա ընթացքում երևի Շիրակի մարզը միս կարտահանի` առանց մտածելու, նախ Հայաստանին կապահովի, հետո կարտահանի»,- ասել է Աղաբաբյանը:
Նա նաև հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է իր ընտրատարածքում` թիվ 33-ում, և եթե ինքը երկար ժամանակ չի երևացել խորհրդարանում կամ իր ընտրատարածքում, ապա պատճառն իր հիվանդությունն է եղել, և իր փոխարեն աշխատել է իր գրասենյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին