Զոլյանը դարձավ ԲՀԿ-ակա՞ն
«168 ժամի» տեղեկություններով` Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Երեկ ԲՀԿ-ից թերթին չի հաջողվել պարզել` արդյոք այս լուրը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ: Թերթը հիշեցնում է, որ վերջին օրերին հրապարակային լուրջ բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Ս. Զոլյանի միջև: Պատճառը Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս. Զոլյանին` իր բացակայությունների համար, ինչին ի պատասխան` Ս. Զոլյանն իր հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան