Եվս մի մանդատ վայր կդրվի՞
Շրջանառվող լուրերի համաձայն, ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը` Թալինի հայտնի Մնացը, ՀՀԿ մարգային իր ընկերների մոտ փառահեղ մի միտք է հնչեցրել, թե շատ շուտով ինքը կհրաժարվի իր մանդատից էլ, խորհրդարանից էլ: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը». «Մշտապես սեփական խաղը առաջ տանող օրենսդիրը իր յուրայինների մոտ հատկապես դժգոհել է այն բանից, որ կուսակցության ներսում իր նկատմամբ վերաբերմունքը շատ սառն է ու անտարբեր, ինչին նա երկար ժամանակ դիմանալ չի կարող: Մյուս կողմից էլ` Մնացը` որպես մտածող ու հին մարդ, վերլուծական էքսկուրս է կատարել սեփական կուսակցության նկատմամբ բանեցրած իր քաղաքականության վերաբերյալ` առաջ անցնելով, թե. «Ես գնամ-չգնամ էլ, միևնույն ա, ինձ երբ ուզեն` կճամփեն»:
«ՉԻ»-ն հիշեցնում է, որ բոլորովին վերջերս Թալինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Մնացը դեմ էր դուրս եկել ՀՀԿ-ին` պաշտպանելով իր սեփական թեկնածու, Թալինի քաղաքապետի տեղակալ Վորոշ Խաչատրյանին»: