Մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան զեղծարարությունը
Երեկ «Հրապարակ»-ը գրել էր, որ մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված «Compass band» խմբում խախտումներ են հայտնաբերվել:
«Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակցել կարող են 10-15 տարեկան երեխաներ, սակայն, պարզվում է, խմբի անդամներից մեկը`Միքայել Վարոսյանը, 8 տարեկան է, ինչը նշանակում է, որ տվյալ մասնակիցը, ըստ մանկական «Եվրատեսիլի» կանոնակարգի, իրավունք չուներ մասնակցելու եվրոպական այս հեղինակավոր ստուգատեսի նախընտրական փուլին: Սակայն, հայկական մեթոդներով, գործող ժյուրիին ներկայացվել է փաստաթուղթ, որ նա 10 տարեկան է: Մինչդեռ փոքրիկն այս տարի մասնակցել է «Նովայա վոլնա» մրցույթի նախընտրական փուլին և ներկայացել որպես 8-ամյա: Հանրայինի ղեկավարությունը, բացահայտումից անմիջապես հետո, արագ կողմնորոշվել է և բանագնացներ գործուղել Եվրոպա`խայտառակությունը կոծկելու»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են