ՀՅԴ-ն մերժել է ԲՀԿ-ի հետ միավորվելու գաղափարը
ԲՀԿ հայտարարությունն այն մասին, որ իրենք բաց են քննարկումների համար և պատրաստ են իրենց առանցքի շուրջ համախմբվողներին ընդունել, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հիմնականում ուղղված է եղել Դաշնակցությանը: Այստեղ դեմ չեն գաղափարական առումով իրենց առավել մոտ կանգնած «հին ընկերներին» ընդգրկել իրենց ցուցակում՝ բնականաբար, ոչ առաջին տեղում և ոչ շատ մեծ քվոտայով, բայց պատրաստ են փոխզիջումների գնալ:
Թերթի տեղեկություններով, ՀՅԴ-ում քննարկել են ԲՀԿ-ի հետ միավորվելու հարցը և միանշանակ մերժել՝ ժողովուրդը չի հասկանա:
Սակայն ՀՅԴ-ն էլ «դուռը բաց է պահում» հետընտրական քննարկումների և դաշինքի համար: Եթե ընդդիմադիր ուժերը, անգամ տարբեր ցուցակներով գնալու պարագայում, կարողանան ծանրակշիռ ձայներ ստանալ, իսկ ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի, հնարավոր է միավորվեն և քաղաքապետի իրենց կոնսենսուսային թեկնածուին անցկացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա