Յուրի Վարդանյանը սպորտդպրոցների տնօրեններից պահանջե՞լ է ամսական 100 հազար դրամ փոխանցել նախարարությանը
Վերջին շրջանում երևանյան սպորտդպրոցներում լուրեր էին շրջանառվում, թե սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նոր «մշակույթ է» ներդրել սպորտդպրոցներում։ Սպորտդպրոցների ղեկավարությունից պահանջել է, որ ամսական 100 հազար դրամ փոխանցեն նախարարություն։
Ըստ սպորտդպրոցների աշխատակիցների, ինչ-որ ֆոնդի է ուղարկվում այդ գումարը, բայց ոչ թե փոխանցման ճանապարհով, այլ՝ առձեռն։
«Հրապարակ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել նախարարությունից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Անուշ Չիթչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է նման մուտքերի մասին տարածված տեղեկությունը, ավելին, հորդորել է, որ եթե սպորտդպրոցների աշխատակիցները նման փաստեր ունեն` իրենց փոխանցեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները