Բամբասում է «Իրավունք»-ը. Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կլքի Եռյակը
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո, գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի, երեկ տեղի են ունեցել բուռն քննարկումներ, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել համագործակցությունը «եռյակի» հետ այն բանից հետո, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փաստացի նվաստացրել են հանրահավաքի ժամանակ: «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ ձգտելով իրենց առաջնորդին համոզել, որ հարկ է անհապաղ լքել «եռյակը», դա անում էին բավական կրքոտ, ձեռքներին թափահարելով ԶԼՄ-ների այն հրապարակումները, ուր ցցված էր այդ նվաստացման պահը: Սակայն մեր աղբյուրի վկայությամբ Րաֆֆին հետաձգել է վճիռ կայացնելը, նշելով, որ ամսի 13-ը այդպիսի կարևոր գործերի համար այնքան էլ հարմար չէ: Հիմա հայտնի չէ՝ «Ժառանգության» առաջնորդն, իրո՞ք, որպես ճշմարիտ ամերիկացի վախենում է 13 թվից, թե սնահավատ ձևանալը սոսկ պատրվակ էր՝ կուսակցություններին անհապաղ պատասխան չտալու համար»: