Սաֆար Աբիև. Փոքր Ադրբեջանը մեծ Իրանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի
Փոքր Ադրբեջանը մեծ Իրանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Թեհրանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, պատասխանելով վերջերս Ադրբեջանի և Իսրայելի միջև ստորագրված սպառազինության ձեռք բերման առնչվող հարցին, պատասխանել է. «Ադրբեջանը պետք է իր բանակը վերազինի, և այդ նպատակով էլ ստիպված է ռազմական տեխնիկա գնել, որոնք գտնվում են Ադրբեջանի բանակի տրամադրության տակ և ոչ մի դեպքում չեն օգտագործվի Իրանի դեմ»:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպում է ունեցել նաև Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի հետ: