Ու՞մ դեմ է օգտագործվելու Ադրբեջանի կողմից Իսրայելին տրամադրած «Սիտալչայ» ռազմաբազան. Վերլուծում են իրանական ԶԼՄ-ները
Ադրբեջանը կարևոր նշանակություն ունեցող «Սիտալչայ» ռազմաբազան հանձնել է Իսրայելի տնօրինմանը:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իսրայելի հատկացրած 1.5 միլիարդ դոլար գումարով վերջերս վերանորոգվել է Բավից հիսուն կմ հեռավորության վրա գտնվող կարևոր նշանակություն ունեցող «Սիտալչայ» ռազմաբազան, որտեղ տեղակայված են ժամանակակից ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ. Բացի այդ սույն ռազմաբազան օժտված է այնպիսի ռադարային համակարգով, որն ընդունակ է բալիստիկ հրթիռները ճանաչել մինչև 500 կմ հեռավորության վրա:
Իրանական աղբյուրը, կասկածի տակ դնելով վերոնշյալ ռազմաբազայի առնչությամբ Ադրբեջանի ներկայացրած պարզաբանումները, գրում է. «Ադրբեջանը հայտարարում է, որ այդ ռազմաբազան օգտագործվելու է Լեռային Ղարաբաղի դեմ պատերազմում, սակայն խնդիրն այն է, որ «Սիտալչայ» ռազմաբազայում տեղակայված անօդաչու ինքնաթիռների թռիչքի տարածություն 5-6 անգամ գերազանցում է Հայաստանի հետ ունեցած սահմանը, ուստի դրանք հարևան այլ երկրների պարագայում ևս հանգիստ կարող են օգտագործվել»:
Հիշեցնենք, որ թեմայի առնչությամբ՝ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կողմից երեկ հրապարակված հոդվածում նշվում էր, որ Իսրայելի ԱԳ նախարարը Բաքու կատարած այցի ընթացքում թեև ուղղակիորեն չի անդրադարձել Ադրբեջանի օդանավակայանների հարցին, սակայն փորձագետների կարծիքով՝ Լիբերմանի՝ Բաքու կատարած այցելության հիմնական նպատակը Ադրբեջանի ռազմական օդանավակայանների վարձակալության հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելն է:
Հավելենք, որ վերջերս Իսրայելի և Ադրբեջանի միջև 1.6 միլիարդ դոլարի ռազմական գործարքի կնքումից հետո, երբ Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը վերոնշյալի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով կանչվեց ԱԳՆ, ի պատասխան իրանական կողմի հարցադրումների, Ադրբեջանի դեսպանը պատճառաբանել էր, թե Իսրայելից ձեռք բերված ռազմատեխնիկան Ադրբեջանը նպատակ ունի օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Չնայած Ադրբեջանի դեսպանի` Իրանի ԱԳՆ-ում տրված պարզաբանումներին` ԻԻՀ փոխարտգործնախարարը պնդել էր, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքն, այնուամենայնիվ օգտագործում է Իրանի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանական կայք. Ադրբեջանն Իրանի թշնամու ոտքերի տակ կրկին կարմիր գորգ է փռել
Իրանի Մեջլիսի պատգամավորն Ադրբեջանին հորդորել է կանխարգելել «Մոսսադի» հակաիրանական գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին