ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները հռչակագիր են ընդունել
Մոսկվայում քիչ առաջ ավարտվել է ՀԱՊԿ խորհրդի նեղ կազմով նիստը: Ինչպես փոխանցում է Pamorama.am-ի թղթակիցը, ընդլայնված նիստի ընթացքում, որին մասնակցում են նաև անդամ երկրների պատվիրակությունների անդամենրը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հակիրճ անդրադարձել է նեղ կազմով նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկումներին:
Նրա խոսքով, անդրադարձ է կատարվել միջազգային առավել հրատապ խնդիրներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խնդիրներին: Ն. Նազարբաևի ներկայացմամբ, այդպիսիք են մասնավորապես Աֆղանստանից բխող մարտահրավերները, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Մինչ այդ իր ողջույնի խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ՀԱՊԿ գործընկերների հետ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ թեմաների շուրջ, յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իրավիճակի իր վերլուծությունը, մոտեցումները: Վ. Պուտինի խոսքով, դրանք հիմնականում շատ մոտ են եղել:
Ն. Նազարբաևը նաև տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ բացի նշված հարցերին անդրադարձից, գնահատական է տրված նաև ՀԱՊԿ անցած ճանապարհին ու գործունեությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա