Արաբագետ. Ծայրահեղ իսլամիստների գալը սիրիահայ համայնքի համար կարող է լինել ամենաբացասական զարգացումը

18:10 15/06/2012 » Քաղաքական

Արաբագետ. Ծայրահեղ իսլամիստների գալը սիրիահայ համայնքի համար կարող է լինել ամենաբացասական զարգացումը

«60-80 հազար անդամ և լուրջ դերակատարություն ունեցող Սիրիայի հայ համայնքը պահպանում է քաղաքական չեզոքությունը, ինչը, նյարդացնում է ընդդիմությանը»,- այսօր ասուլիսի ժամանակ խոսելով Սիրիայի հայկական համայնքի վրա այդ երկրում քաղաքական պատերազմի ազդեցության մասին, ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Սիրիահայ համայնքի համար ամենաբացասական զարգացումը կարող է լինել այն, երբ որ իշխանության գան ծայրահեղ ընդդիմադիրները, ինչը կոնկրետ սպառնալիքներ է պարունակում մասնավորապես հայ համայքին ուղղված: Չգիտեմ հայ համայնքը զինված է, թե ոչ, բայց նրանք բազմիցս նշել են, որ պատրաստ են պաշտպանելու Սիրիայում իրենց տները: Եթե արտաքին միջամտությունը չլինի, միանգամից այդ ներքին հակամարտություններին իշխանությունները կարող են վերջ տալ, բայց դա կասեցվում է արտաքին միջամտության շնորհիվ, թեև ծայրահեղ ընդդիմակաների` իշխանության գալու վտանգը գիտակցում են բոլորը, անգամ նրանց զինավարժությունների համար տարածք տրամադրող Թուրքիան նրանց զենք չի տրամադրում, նույնը ԱՄՆ»,-ասաց նա:

«Ինչ կլինի Ասադից հետո, անհնար է կանխատեսել` դեռևս զարգացումներ են գնում։ Մի բան միանշանակ է` պետք է ամեն ինչ արվի, որ արմատական կառույցները չգան իշխանության»,-ասաց ասուլիսի մյուս բանախոս` Իսլամագետ Սարգիս Գրիգորյանը:
Բանախոսները նաև մտահոգություն հայտնեցին, որ սիրիահայ համայնքի ներկայացուցիչները, հեռանալով Սիրիայից, նախապատվություն են տալիս մեկնել այլ երկրներ, քան թե հաստատվել Հայաստանում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց